Վերջին օրերի ոստիկանության գործողությունները ավտոշարասյուներով շրջող թիկնազորերի դեմ նորություն չէ իրավապահների պրակտիկայում և պայմանավորված է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը կենսագործելու անհրաժեշտությամբ, հայտնում են ոստիկանությունից:
Վարչապետի ցանկացած հանձնարարական ոստիկանությունը կատարում է անհապաղ, անմիջապես, սահմանված ժամկետում և զեկուցում է` կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Որպես քրեական գործով մեղադրյալի փաստաբան՝ ես տեղյակ չեմ եղել այն մատյանի մասին, որը ՀՔԾ պետը ցուցադրել է մամուլի ասուլիսում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը:
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հետաքրքիր իրավիճակ է ստեղծել իշխանությունում: Փնտրում են այն մարդկանց, որոնց աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ այս գործը գլուխ է բերվել: Բոլորը բոլորին կասկածում են:
ԱԺ Քննիչ հանձնաժողովի աշխատանքն անօգուտ չեն լինելու, քանի որ տվյալ խնդիրներով արդեն քրեական գործեր են հարուցվել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում իր տեսակետը պնդեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյան:
«Բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ին, բանակը կրակել է` այսօր հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Շուրջ մեկ ամիս առաջ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս Մարտի 1-ի գործի շրջանակներում կհարցաքննվի: «Բազմիցս նշել եմ, որ հարցաքննվելու են բոլորը, որոնք առնչություն են ունեցել այս գործին: Առանց բացառության:
Մարտի 1-ի գործի վերաբացումից հետո միակ մեղավոր ճանաչվեց Ռոբերտ Քոչարյանը, որն այսօր ազատության մեջ է, մյուսների առնչությամբ էլ այնքան խառն ու անորոշ է վիճակը, որ չգիտես` հիմա այդ գործը փա՞կ է, բա՞ց է, թե՞ կասեցված:
Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո ոստիկանությունում իրավիճակը բավականին խնդրահարույց է: Սա ցայտուն երևում է ճանապարհային ոստիկանության աշխատանքում: Մի կողմից` ցածր աշխատավարձի պատճառով համակարգից հեռանում են ՃՈ աշխատակիցները, մյուս կողմից էլ նոր ղեկավարության հետ կապված մեծ վերապահումներ կան:
Հայաստանը կտրել Ռուսաստանից ու Իրանից (հյուսիս-հարավից) և տեղավորել Չինաստանից Եվրոպա (արեելք-արևմուտք) աշխարհատնտեսական առանցքում չի հաջողվելու, չնայած Հայաստանն իր կողմից ամեն բան արել է դրա համար. 2018-ին բեմականացրել է թավշյա հեղափոխություն, տուրք է տվել թուրքական պահանջներին` հրաժարվելով Արցախից, խոստացել է Սյունիքով անցնող ճանապարհը վերապատվիրակել...